Home / Հայաստան / Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան մոտ պատրաստվող ինքնասպանությունը չկայացավ

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան մոտ պատրաստվող ինքնասպանությունը չկայացավ

Երկուշաբթի Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ թուրքական ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել դեսպանատան մոտ ինքնասպանության փորձ կատարած անձին:

Դեսպանատան ներկայացուցչի խոսքերով` տղամարդը զինված է եղել, սակայն ոստիկանությունը կարողացել է ձերբակալել նրան առանց զենք կիրառելու և առանց զոհերի:

Չկայացած ինքնասպանը մահմեդականներին բնորոշ սև հագուստով է եղել: Նա կանգնել է դեսպանատան մուտքի մոտ և ատրճանակը պահել է գլխին: Ոստիկանները կարողացել են համոզել նրան զենքը վայր դնել, որից հետո ձերբակալել են, հաղորդում է թուրքական Cihan գործակալությունը: