Իրանական Kayhan թերթը Ֆրանսիայի առաջին տիկին Կարլա Բրունիին պոռնիկ է անվանել: Օրերս թերթը լույս է տեսել «Ֆրանսիացի պոռնիկները միացել են իրավապաշտպանների բողոքին» խորագրով հոդվածով, որում հիշատակվում են Կարլա Բրունին և նրա ընկերուհի` դերասանուհի Իզաբել Աջանին:
Հոդվածը լույս է տեսել նրանից հետո, երբ Բրունին և Աջանին սատարել են ադրբեջանական ծագում ունեցող իրանուհի Սակինե Մոհամադի Աշտիանիին, ում մահապատժի էին ենթարկել ամուսնուն դավաճանելու, ինչպես նաև նրա սպանությանը մասնակցելու մեղադրանքով: Հիշեցնենք, որ կինը խոստովանել էր իր մեղքը, սակայն ավելի ուշ հայտարարել, որ խոստովանությունն արվել է ճնշման ներքո:
Օրեր առաջ Կարլա Բրունին բաց նամակ էր հղել` ի պաշտպանություն Աշտիանիի, ինչին ի պատասխան իրանական թերթը հոդված է հրապարակել, որում թվարկել է Ֆրանսիայի նախագահի կնոջ բազմաթիվ սիրավեպերը: Բացի դրանից, Իրանական հեռուստաալիքներից մեկի եթերում հայտարարություն է հնչել, որ Բրունին որոշել է պաշտպանել Աշտիանիին, որպեսզի արդարացնի իր անբարոյականությունը: