Home / Հայաստան / Լենոնի զուգարանակոնքը վաճառեցին աճուրդից

Լենոնի զուգարանակոնքը վաճառեցին աճուրդից

The Beatles
խմբի երգարվեստի սիրահարներից մեկը, ով չի ցանկացել
հրապարակել իր անունը, աճուրդի ժամանակ 9,5 անգլիական ֆունտով գնել է ճենապակուց
զուգարանակոնքը, որը պատկանել է Ջոն Լենոնին: Այս մասին հայտնում է NEWSru Israel-ը:

Զուգարանակոնքն իր տիրոջն էր ծառայում Լենոնի
ամառանոցում, որը գտնվում է Յորքշիր նահանգում: Այնտեղ Լենոնը բնակվում էր
1969-1972թթ.: Նոր զուգարանակոնք գնելուց հետո, Լենոնը հինը տվել է շինարար Ջոն
Հենկոկին` խնդրելով զուգարանակոնքն օգտագործել որպես ծաղկաման: Սակայն Հենկոկը   զուգարանակոնքը
տեղափոխել էր խորդանոց, որտեղ էլ այն մնացել էր մինչև նրա մահը: