Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Մետալուրգի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հինգ տարվա պայմանագիր է կնքել Ուկրաինայի գործող չեմպիոնի` «Շախտյորի» հետ: Այդ մասին երեկ հայտարարել է «Շախտյորի» գլխավոր գործադիր տնօրեն Սերգեյ Պալկինը:
Հիշեցնենք, որ մինչ «Շախտյորի» կողմից պաշտոնական հաստատումը որոշ ուկրաինական և հայկական լրատվամիջոցներ նշում էին, որ տրնասֆերի գումարը կազմելու է 15 մլն. դոլար:
Սակայն «Շախտյորը» միայն այսօր պաշտոնապես հաստատեց այդ տեղեկատվությունը և նշեց տրանսֆերի համար վճարված ճիշտ գումարը` 7,5 մլն. դոլար:
Պալկինն ասել է, որ «Շախտյորի» մարզիչ Միչա Լուչեսկուն Մխիթարյանին նկատել է դեռևս այն ժամանակ, երբ Հենրիխը հանդես էր գալիս «Փյունիկում»:
Հենրիխ Մխիթարյանը դարձավ այս ամառվա ընթացքում «Շախտյորի» 5-րդ ձեռքբերումը` Դմիտրի Չիգրինսկիից, Տարաս Ստեպանենկոյից, Սերգեյ Կրիվցովից և Էդուարդո դա Սիլվայից հետո: