ՄԱԿ-ի ռեգիստր ներկայացրած հաշվետվության մեջ Ուկրաինան նշել է, որ 2009թ. իրենց երկրում արտադրված սպառազինություն է վաճառել 14 երկրի:
Հաշվետվությունից երևում է, որ նախորդ տարվա ընթացքում Ադրբեջանը Ուկրաինայից գնել է 29 հետևակի զրահամեքենա (БТР-70), 29 միավոր 2С1«Гвоздика» մակնիշի 122մմ տրամաչափի ինքնագնաց հրետանային կայանք, 6 միավոր 2С3 «Акация» մակնիշի 152մմ տրամաչափի ինքնագնաց հրետանային կայանք, մեկ МиГ-29УБ մակնիշի ուսումնառազմական ինքնաթիռ և 11 Ми-24 ուղղաթիռ:
Հարավային Կովկասի երկրներից Ուկրաինան 2009թ. նաև 5 միավոր БТР-70 է վաճառել Վրաստանին: