Ռուսաստանի Գուրյեվսկ քաղաքում վերջին օրերին գտնվում էր Գյումրի քաղաքի շարժական գազանանոցը, սակայն մուտքն այնտեղ արգելված է: Մի քնաի օր առաջ գազանանոցի տարածք են այցելել միգրացիոն ծառայության ներկայացուցիչները և պարզել, որ կենդանիների հետ աշխատող Հայաստանի 9 քաղաքացիներ խախտում են ՌԴ օրենսդրությունը` չունենալով համապատասխան գրանցում և աշխատանքի իրավունք:
Ռուսաստանում բնակվելու և գտնվելու կարգը խախտելու համար Գյումրիի գազանանոցի աշխատակիցների մասով կազմվել է 16 արձանագրություն: Եվս 18 արձանագրություն են կազմել գործատուի մասով: