Ամերիկյան Արիզոնա նահանգում մի տղամարդ 5 մարդ է սպանել: Ոստիկանության տվյալներով` 26-ամյա տղամարդը ներխուժել է իր նախկին ընկերուհու տուն և կրակ է բացել: Կինը ապրում էր իրենց երկու երեխաների հետ, հաղորդում է Associated Press:
Պատահարի հետևանքով կինն ու ևս 4 մարդ զոհվել է, իսկ մեկ մարդ վնասվածք է ստացել: Կրակ արձակելուց հետո տղամարդը վերցրել է երեխաներին և դիմել է փախուստի:
Ավելի ուշ ոստիկանությունը հայտնաբերել է հանցագործությունն իրականացրած տղամարդու դին: Ենթադրվում է, որ նա ինքնասպան է եղել:
Կատարվում է նախաքննություն: