Home / Армения / Ֆուտբոլի ակադեմիայի բացմանը ներկա կլինեն Սերժ Սարգսյանն ու Միշել Պլատինին

Ֆուտբոլի ակադեմիայի բացմանը ներկա կլինեն Սերժ Սարգսյանն ու Միշել Պլատինին

Սեպտեմբերի 1-ին տեղի կունենա նորակառույց Ֆուտբոլի ակադեմիայի բացման հանդիսավոր արարողությունը: Ինչպես արդեն նշել ենք, այդ կապակցությամբ սեպտեմբերի 1-ին Հայաստան է ժամանում ՈՒԵՖԱ-ի պատվիրակությունը` ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի գլխավորությամբ:

Բացման արարողությունը տեղի կունենա ժամը 16:00-ին, Ավան, Աճարյան փ. 35/31 հասցեով: ՈՒԵՖԱ-ի և ՀՖՖ նախագահների համատեղ մամուլի ասուլիսը տեղի կունենա Ֆուտբոլի ակադեմիայի շենքում ժամը 17:00-ին, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Նշենք, որ միջոցառմանը ներկա է լինելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: