2010 թվականի առաջին կիսամյակում «Արմենալ» գործարանը, որը САЯНАЛ, «Уральская фольга», «Саянская фольга» ընկերությունների հետ կազմում են РУСАЛ միավորումը, 12,111 տոննա արտադրանք է տվել, ինչը 25,9%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:
Ընկերության կողմից իրականացվող արտահանման ծավալը 12,113 տոննա է կազմել, ինչը 21,2% ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Այս մասին Epress.am-ին հաղորդել է «Արմենալի» մամուլի քարտուղար Ալեքսանդր Մելքումյանը: