Home / Հայաստան / «Չորրորդ իշխանություն». Սևանի ափի օբյեկտատերերը…

«Չորրորդ իշխանություն». Սևանի ափի օբյեկտատերերը…

«Չորրորդ իշխանությունը» գրում է, որ խմբագրության ձեռքի տակ մի փաստաթուղթ կա, որում նշված են շատ պաշտոնյաներ, որոնք Սևանի ափին իրենց կամ իրենց հարազատների անուններով տարբեր չափերի տարածքներ են սեփականաշնորհել:

…Օրինակ, Հայաստանի ամենաերիտասարդ թոշակառու Ռոբերտ Քոչաչյանին է պատկանում Ծովագյուղ-Ճամբարակ հատվածում գնտվող «Կապուտաչյա Սևան» հանգստի գոտին: Այս օբյետը կառուցված է սահմանված նիշից ցածր և ապօրինի: Պայմանագիր չունի…

…Սևանի ափին տարածք ունի նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար, նախագահի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը և իր որդին Արսեն Հարությունյանը: Հայր ու որդի Հարությունյանները 2005-ի նույն օրը տիրացել են 1 և 0,5 հա տարածքների: Այդ տարիներին Միքայել Հարությունյանը ՀՀ ՊՆ-ում դեռևս բարձրաստիճան զինվորական էր, իսկ ՀՀ Սահմանադրությամբ արգելված է չինովնիկներին զբաղվել ձեռնարկատիրությամբ…

Գեներալ Մանվել Գրիգորյանի կինը` Նազիկ Ամիրյանն էլ Սևանի ափին 0,3 հա տարածք է ձեռք բերել 2007-ի դեկտեմբերին, թե ինչ գումարներով կամ ինչ պայմաններում` անհայտ է…