«Տուր դե Ֆրանս» ամենամյա հեծանվավազքի եռակի հաղթող իսպանացի Ալբերտո Կոնտադորը մարզումների ժամանակ վթարի է ենթարկվել: Ճանապարհին Կոնտադորը կորցրել է ղեկի վերահսկողությունը, հաղորդում է Associated Press-ը:
Հեծանվորդի ներկայացուցչի խոսքերով` ճանապարհին բուսայուղ է թափված եղել, ինչի պատճառով Կոնտադորը չի կարողացել կառավարել հեծանիվը:
Սկզբում հեծանվորդը իրեն լավ է զգացել և վերադարձել է ղեկին, բայց ավելի ուշ ցավեր է ունեցել: Բժշկական հետազոտությունը ցույց է տվել, որ Կոնտադորը ծնկի վնասվածք ունի, որը, սակայն, վտանգավոր չէ:
Նշենք, որ Ալբերտո Կոնտադորը 2007, 2009, 2010 թվականների «Տուր դե Ֆրանս» մրցարշավի հաղթող է: Հեծանվորդը հանդես էր գալիս ղազախական «Աստանա» թիմի կողմից, բայց վերջերս պայմանագիր է կնքել դանիական «Saxo Bank»-ի հետ: