Այսօր ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գոտում, Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի մոտ տեղակայված հայկական դիրքերից մեկի վրա հակառակորդի կողմից իրականացվել է դիվերսիոն գործողություն:
Հայ դիրքապահները, ժամանակին նկատելով թշնամու հատուկ նշանակության ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են համապատասխան քայլերի և հակառակորդին պատճառելով կորուստներ` հետ շպրտել իր ելման դիրքերը, ասված է ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Ծավալված մերձամարտի ընթացքում հրազենային վիրավորում է ստացել ՊԲ շարքային զինծառայող, 1991թ. ծնված Ռուդիկ Մանասերյանը: