Ադրբեջանում Վրաստանի դեսպանի նշանակման երկարաձգումը կապված է դեսպանի թեկնածու Իրակլի Կավթարաձեի հայկական արմատների հետ: Vezti.az-ին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել վրացի քաղաքագետ Մամուկա Արեշիձեն:
Թեև Վրաստանի խորհրդարանը դեռ ապրիլին էր հաստատել Իրակլի Կավթարաձեի թեկնածությունը, վերջինս դեռ Բաքվում չէ: Պարզվում է, որ ադրբեջանական կողմը կասկած է հայտնել, թե Կավթարաձեն հայկական արյուն ունի:
«Որքանով ինձ հայտնի է, ադրբեջանական կողմը որոշակի մտավախություն ունի` Կավթարաձեի թեկնածության հետ կապված: Կավթարաձեն Ադրբեջանում Վրաստանի նորանշանակ դեսպանի իսկական ազգանունը չէ: Նա ազգությամբ օս է: Բայց ադրբեջանցիները կասկածում են, որ դիվանագետը ծագումով ոչ թե օս է, այլ հայ: Սրանից էլ որոշակի անհամաձայնություն է ծագել: Բայց, կարծում եմ, հարցն արդեն կարգավորված է», -նշել է Արեշիձեն: