Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեքշաբթի ընդունել է Ադրբեջանում գործող մահմեդական երկրների դեսպանատների և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին, հաղորդում է ԱզերՏաջը:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը` Ալիևը նշել է, որ իսլամական երկրները «արդար դիրք են զբաղեցնում ղարաբաղյան հիմնախնդրի հարցում»: Նա նաև կոչ է արել միջազգային հանրությանը ուժեղացնել ճնշումը Հայաստանի վրա: