Այս օրերին Թուրքիայում անցկացվող բասկետբոլի աշխարհի առաջնությունը չի վրիպում նաև այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների աչքից: Մանավորապես, առաջնության խաղերին մարզասրահից հետևում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ում դահլիճում հայտնվելը,սակայն, կազմակերպիչներին կանգնեցնում է որոշակի խնդիրների առջև:
Մասնավորապես, կիրակի տեղի ունեցած Թուրքիա-Ռուսաստան խաղի ընթացքում աջակցող աղջիկների պարը տեղի չի ունեցել: Երբ Թայիփ Ռեջեփ Էրդողանն ու նրա կինը հայտնվել են դահլիճում, ռուսական «Խիմկի» խմբի աղջիկներին փակել են սենյակում և թույլ չեն տվել հարթակ դուրս գալ ու պարել, ինչպես նախօրոք որոշված էր:
Տեղին է հիշել «լավ աղջիկները դրախտ են գնում, իսկ վատ աղջիկները ամենուր» հայտնի ասացվածքը, ինչն այս դեպքում այլ կերպ է հնչում` «աջակցող աղջիկների խումբը չի կարող լինել այնտեղ, որտեղ Թուրքիայի վարչապետն է», գրում է Hurriyet-ը:
FIBA-ի ներկայացուցիչներն ու տեղի իշխանություններն որևէ մեկնաբանություն չեն տվել տեղի ունեցածի վերաբերյալ: