ԵՊՀ տարեկան բյուջեն կազմում է 6,5 մլրդ
դրամ, այն հաստատվում է ԵՊՀ խորհրդում, վավերցվում` խորհրդի նախագահի կողմից: ԵՊՀ-ի բյուջեի վերաբերյալ մանրամասներն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
«Ցավոք սրտի պետք է նշեմ, որ
բյուջեի մեծ մասն օգտագործվում է աշխատավարձերի վրա. այն կազմում է ընդհանուր
բյուջեի համարյա կեսը. ամսեկան մոտավորապես 250 մլն. դրամ օգտագործվում է
աշխատավարձերի համար, որը մեծ գումար է: Մեծ ծախսերի շարքում են նաև գիտական ծախսերը` ներառյալ սարքավորումներ, համակարգիչներ: Ինչպես նաև
բյուջեն փակում է Համալսարանի կոմունալ ծախսերը»,- նշեց Արամ Սիմոնյանը: