Այսօր վաղ առավոտյան, ժամը 04.03-ին Մարտունի քաղաքի ոստիկանության բաժնից ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վաղաշեն ավտոճանապարհի 1-ին կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հաղորդում է Արտակարգ ալիք լրատվական կենտրոնը, ժամը 04.05-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում` «ՕՊԵԼ Ֆրոնտերա» մակնիշի 04 ՏՕ 022 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից և խրվել ճահիճը, ինչի հետևանքով ուղևոր, 1965 թ. Գ. Մնացականյանը խեղդվել է:
Ավտոմեքենայի վարորդը` 1963թ. ծնված Գ. Խլղաթյանը, չի վնասվել, նա դուրս է ցատկել ավտոմեքենայից:
Փրկարարների ուժերով զոհվածի դին և ավտոմեքենան դուրս են բերվել ճահճից և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին: