25 բանտարկյալներ փախուստ են իրականացրել Բրազիլիայի Պարանա նահանգի բանտից, հաղորդում է РИА Новости-ն` հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:
Փախուստն իրականացնելու համար բանտարկյալներն օգտագործել են պետքարաններից մեկի կոյուղու գիծը: Զուգարանակոնքը հանելով` նրանք կարողացել են բանտի բակ դուրս գալ:
Այժմ ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել փախուստի դիմած բանտարկյալներից երկուսին: Որոնողական աշխատանքները շարունակվում են: