Խորհրդային Միության վաստակավոր արտիստ Էլդար Ռյազանովին
հիվանդանոց են տեղափոխել` ողնաշարի հիվանդության հետ կապված բարդությունների
պատճառով:
Բժիշկները 82-ամյա ռեժիսորի վիճակը գնահատում են
բավարար, հաղորդում է Gazeta.ru-ն:
Ռյազանովը խնդիրներ ունի ողնաշարի հետ, ինչն
ազդել է նրա տեսողության և լսողության վրա: «Էլդար Ռյազանովին չենք վիրահատելու:
Այս տարիքում վիրահատական միջամտությունն անկանխատեսելի հետևանքների կարող է
բերել»,- ասել են բժիշկները: