Home / Армения / Մեդվեդևը չափազանց զգույշ է Ղարաբաղի մասին հայտարարություններում. փորձագետ

Մեդվեդևը չափազանց զգույշ է Ղարաբաղի մասին հայտարարություններում. փորձագետ

Ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Ռուսաստանը մտադիր չէ ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին Գյումրիի ռազմակայանի ուժերով: Այս մասին Новости-Азербайджан-ին տված հարցազրույցում հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ Իգոր Շատրովը:

Շատրովի խոսքերով` նման եզրահանգում կարելի է
անել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի յուրաքանչյուր պաշտոնական հայտարարությունից, որն
արվում է Ղարաբաղի վերաբերյալ:

«Ռուսաստանի
նախագահը մասնագիտությամբ իրավաբան է, և նա չափազանց զգույշ և հստակ է
արտահայտվում: Եվ երբ նա խոսում է Հայաստանի պաշտպանության մասին, որի համար
պատասխանատվություն է ստանձնում Ռուսաստանը երկկողմանի պայմանավորվածությունների և
ՀԱՊԿ-ի շրջանակներում, մենք պետք է հիշենք, որ Լեռնային Ղարաբաղի տարածքը
Հայաստանի տարածքը չէ:  Ընդ որում`
ուշագրավ է, որ դա կասկածի տակ չի դրվում նաև Հայաստանում», – ասել է Շատրովը: