Հենրիխ Մխիթարյանն ընդամենը երեկ է պաշտոնապես տեղափոխվել Դոնեցկի «Շախտյոր», սակայն արդեն հասցրել է իր համարը ընտրել և շփվել ակումբի մամուլի ծառայության ներկայացուցիչների հետ:
Մխիթարյանը հայտարարել է, որ իր համար «Շախտյոր» տեղափոխվելը շատ լուրջ քայլ է հանդիսանում:
««Շախտյորը» ուժեղ ակումբ է և ինձ համար շատ կարևոր է հիմնական կազմում տեղի համար պայքարել», – ասել է Մխիթարյանը:
Նա ասել է, որ «Շախտյոր» տեղափոխվելով` հնարավոր չէ հարյուր տոկոսով համոզված լինել, որ տեղ կգտնես հիմնական կազմում: Մխիթարյանի կարծիքով` ֆուտբոլիստը պետք է շատ լավ դրսևորի իրեն մարզումների ժամանակ, որպեսզի հիմնական կազմում տեղ զբաղեցնի:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը նշել է, որ որ ինքը պատրաստ է մրցակցությանը նոր թիմում:
«Մրցակցությունը կօգնի և ինձ, և թիմին», – նշել է Մխիթարյանը:
Հավելենք նաև, որ նոր ակումբում Մխիթարյանն ընտրել է 22 համարի մարզաշապիկը: