Մոսկվայի ոստիկանությունը փնտրում է Հայաստանի 25-ամյա քաղաքացուն, ով կենցաղային վեճի ժամանակ դանակի հարվածներ է հասցրել իր 4 ծանոթներին:
Վեճը տեղի է ունեցել զարդեղենի պատճառով:
Երկուշաբթի մոսկովյան բնակարաններից մեկում բռնկվել է ընտանեկան վեճ, որն ավարտվել է դանակահարությամբ: Հարևանները, օգնության ճիչեր լսելով, անմիջապես ահազանգել են` զանգելով ոստիկանություն, հաղորդում է Интерфакс-ը` վկայակոչելով իրավապահ մարմիններին:
Հանցանքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ կինը դանակով չորս մարդու է վիրավորել, մասնավորապես` Մոսկովյան շրջանի 42-ամյա բնակչին, 12-ամյա մի աղջկա, Ստավրոպոլի 32-ամյա բնակչուհուն և նրա 13-ամյա որդուն: Տղային որովայնի վնասվածքով հիվանդանոց են տեղափոխել, իսկ մյուսների վնասվածքների մասին առայժմ չի հաղորդվում:
«Հետաքննության ընթացքում պարզվել է, որ բոլոր տուժածները հայ են, իսկ դանակահարություն իրականացրած անձը ՀՀ-ի քաղաքացի է, ով փախուստի է դիմել դեպքի վայրից»,- հաղորդում են ոստիկանությունից: