Եթե չլիներ Կոսովոյի հարցը, Մոսկվան չէր ճանաչի Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, 1news.az-ին տված հարցազրույցում ասել է Քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի փոխնախագահ Սերգեյ Միխեևը:
«Շնորհակալություն ամերիկացիներին, ովքեր նպաստեցին Կոսովոյի անկախացման գործընթացին»,- ասել է Միխեևը:
Պատասխանելով այն հարցին, թե որքանով է հավանական Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը, փորձագետը նշել է, որ այժմ դա անհնար է: «Չեմ կարծում, թե ապագայում հենց Ռուսաստանը կլինի այն պետությունը, որն առաջինը կճանաչի Ղարաբաղի անկախությունը: Իսկ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում սա ավելի անհավանական է: Մոսկվան փորձում է միջնորդ լինել հարցի խաղաղ կարգավորման հարցում»:
Նրա խոսքերով` պատերազմ սկսել, նշանակում է ձախողել խաղաղ կարգավորման ողջ գործընթացը: