Մեքսիկայի կենտրոնական բանկը շրջանառության է հանձնել նոր թղթադրամներ` հայտնի նկարիչներ Դիեգո Ռիվերայի և Ֆրիդա Կալոյի պատկերներով, հաղորդում է Associated Press-ը:
500 պեսո արժողությամբ թղթադրամների մի կողմի վրա Դիեգո Ռիվերան է պատկերված, իսկ մյուսի վրա`Ֆրիդա Կալոն:
Կետրոնական բանկի ներկայացուցիչների խոսքերով` Ֆրիդան և Ռիվերան մեքսիկայի ամենանշանավոր նկարիչներից են, որոնք հանրության ուշադրությունը գրավել են ոչ միայն իրենց յուրօրինակ մտածողությամբ ու արվեստով, այլև իրենց անձնական կյանքով և բուռն սիրավեպով: