Home / Հայաստան / «Առավոտ». Ուզում էր գցվել Դավիթաշենի կամուրջից

«Առավոտ». Ուզում էր գցվել Դավիթաշենի կամուրջից

Երեկ, ժամը 19:00-ի սահմաններում, Դավիթաշենի կամուրջում ինքնասպանության փորձ է կատարել մի երիտասարդ տղամարդ, գրում է «Առավոտը»:

Նշված տարածքում իրենց ծառայությունն իրականացնող ոստիակնության Երևան քաղաքի վարչության աշխատակիցները կարողացել են կանխել ինքնասպանությունը և երիտասարդին տեղափոխել Երևան քաղաքի վարչություն, իսկ այնուհետև` ոստիկանության Մաշտոցի բաժին: Քաղաքացիները, հետաքրքրությունից դրդված, իրենց ավտոմեքենաները կանգնեցնում էին կամրջի վրա` առաջացնելով խցանումներ: «Առավոտի» տեղեկություններով` ինքնասպանության փորձ կատարող երիտասարդը ՌԴ Իրկուտսկ քաղաքի բնակիչ, ազգությամբ ուկրաինացի 27-ամյա Դմիտրի Յացինինն էր: Վերջինս տեղափոխվել է Ավանի նարկոլոգիական դիսպանսեր, քանի որ եղել է ոչ սթափ վիճակում: