Օրաթերթը ներկայացնում է մի հրդեհի սեփական վարկածը:
Երեկ երեկոյան տեղեկացանք, որ այրվում են Սիլիկյան թաղամասին կից խաղողի այգիները: Մեզ զանգահարած այգիների տերերը կարծում են, որ հրդեհը պատահական չէ` այն հատուկ կազմակերպված է: Բանն այն է, որ այս թաղամասը վաղուց ի վեր ձեռք բերելու ցանկություն ունեն գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ու նրա տեղակալը: Իսկ թաղամասը գտնվում է Աղվան Հովսեփյանի եղբոր` Աջափնյակի թաղապետ Ռուբեն Հովսեփյանի տարածքում: Բնակիչների կարծիքով` հրդեհի միտումն այն է, որ այգիները վերանան և դառնան սեփականաշնորհման կամ վաճառքի համար պիտանի: Նրանք որպես օրինակ բերում էին Դալմայի այգիները, որտեղ նման և այլ եղանակների կիրառմամբ հողը խլեցին մշակողներին: