Home / Армения / «Չորրորդ իշխանություն». Հայաստանի ճախրող թույները

«Չորրորդ իշխանություն». Հայաստանի ճախրող թույները

Օրաթերթի լրագրողը փորձել է Բաթումի-Երևան չվերթի տոմս գնել:

Արկածները սկսվեցին դրամարկղին մոտենալուն պես: Պարզվեց, որ Բաթումի-Երևան չվերթի տոմս կա, բայց իրենք չեն կարող վաճառել, որովհետև գինը չգիտեն: Գինը, հասկանալի է, պիտի ասեր Արմավիան, բայց փաստորեն մոռացել էր…

…Ժամեր անց մի կերպ հաջողվեց գտնել Բաթումի-Երևան չվերթի ներկայացուցչին, բայց շատ արագ պարզվեց, որ դա ի սկզբանե անիմաստ ձեռնարկ էր: Այդ մարդը հայերեն ոչ մի բառ չգիտեր, խիստ աղոտ պատկերացումներ ուներ Հայսատանի գտնվելու վայրի մասին և, ինչպես պարզվեց ավելի ուշ, այսպես թե այնպես ոչնչով օգնել չէր կարող: Մոտ կես ժամ տևած բանակցություններից հետո պարզ դարձավ, որ դրամարկղի աշխատողներին հրահանգել են տոմսի կոնկրետ գին չասել, բազար անել և վաճառել ինչքան հնարավոր է թանկ: 190 դոլարի վրա «բարիշեցինք» (խոսքը մեկ ուղղությամբ տոմսի մասին է): Ի դեպ, հետագայում պարզվեց, որ դա բիզնես-կլասի տոմս է, ընդ որում` ինքնաթիռի բոլոր ուղևորները բիզնես-կլասով էին թռչում (50 րոպե տևողությամբ թռիչքի բիզնես-կլասը որն է` դա էլ Միշա Բաղդասարովը կիմանա ), իսկ մյուս սալոնը դատարկ է: Մի խոսքով, Արմավիայի ղեկավարների իջեցրած հրահանգը պարզ էր. «Մինչև թանկ տոմսերը չծախվեն, էժանները չծախել»: Դրա համար էլ ինքնաթիռները կիսադատարկ են թռչում, իսկ հազարավոր հայեր իրենց կոտորում էին գնացքի հերթերում: