Փորձագետ Սոսո Ցիսկարիշվիլին վտանգավոր է համարում Վրաստանի` Թուրքիայի և Ադրբեջանի հետ համադաշնության ձևավորումը, գրում է «Ахали таоба» թերթը:
Նրա խոսքերով` համադաշնությունը Վրաստանին ոչ մի լավ բան չի բերի, ավելին` մեծ խնդիրներ կառաջացնի կրոնական համոզմունքների հարցում:
Փորձագետը կասկածելի է համարում Մոսկվայի լռությունը և չի բացառում այն փաստը, որ համադաշնություն ստեղծելու գաղափարը հենց Կրեմլի մտահղացումն է` ուղղված Ռուսաստանի և Թուրքիայի միջև պայմանագրի կնքմանը: