Home / Армения / ԱՄՆ-ը պաշտոնապես ավարտեց իր առաքելությունը Իրաքում

ԱՄՆ-ը պաշտոնապես ավարտեց իր առաքելությունը Իրաքում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, ըստ որի ամերիկյան բանակի ռազմական գործողություններն Իրաքում ավարտված են:

««Ազատություն Իրաքին» նախագիծն ավարտված է, իսկ այժմ Իրաքի բնակչությունն ինքը պիտի պատասխանատվություն կրի երկրի անվտանգության համար: Սա Ամերիկայի և Իրաքի պատմության մեջ կարևոր էջ է: Մենք կարողացել ենք լուծել մեր առջև դրված խնդիրը: Բայց արդեն էջը թերթելու ժամանակն է», – ասել է նախագահը:

Օբաման նշել է, որ թեև ռազմական գործողություններն ավարտված են, ԱՄՆ-ը դեռ անհանգստանում է Իրաքի ճակատագրով: Նախագահը նաև կոչ է արել Իրաքի ժողովրդին, որքան հնարավոր է արագ կառավարություն ձևավորել և թույլ չտալ ծայրահեղականներին վտանգի տակ դնել ազգի ապագան, հաղորդում է MIGnews.com-ը:

ԱՄՆ նախագահը խոստացել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ են Իրաքի համար վստահելի դաշնակից դառնալ: