Բոլիվուդում սկսում են Հիսուս Քրիստոսի մասին ֆիլմի նկարահանումները: Ֆիլմի հեղինակները ներկայացնելու են Քրիստոսի մանկության տարիները: 
Ռեժիսոր Սինգիտամ Շրինիվասա Ռաոն մտադիր է հավատարիմ մնալ հնդկական կինոյի ավանդույթներին: Կրոնական կերպարներին երեխաներն են մարմնավորելու, ինչն ընդգծում է կերպարների անմեղությունը, հաղորդում է Lenta.ru-ն`հղում կատարելով The Daily Telegraph-ին:
Ֆիլմը նկարահանելու են Հնդկաստանում և Իսրայելում և հանձնելու են միջազգային հանրության դատին, քանի որ Հնդկաստանում քրիստոնյաները 2,3%  են կազմում: Ֆիլմի  բյուջեն 30 միլիոն դոլար է:
 
                    		
Epress.am Լուրեր Հայաստանից