Home / Հայաստան / Միշել Պլատինին ժամանեց Երևան

Միշել Պլատինին ժամանեց Երևան

Ժամը 13:53-ին Երևանի Զվարթնոց օդանավակայանում վայրէջք կատարեց TAG AVIATION ընկերության փոքր ինքնաթիռը, որով Երևան ժամանեց ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին: Օդանավակայանում նրան դիմավորեցին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը և ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը:


Հիշեցնենք, որ Միշել Պլատինին այսօր ժամը 16:00-ին Երևանի Ավան թաղամասում կմասնակցի Հայաստանի ազգային հավաքականների տեխնիկական կենտրոնի և ֆուտբոլային ակադեմիայի հանդիսավոր բացմանը, որին ներկա է լինելու նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Օդնավակայանից Միշել Պլատինին մեկնել է “Մարիոթ-Արմենիա” հյուրանոց, որտեղից էլ նրան կուղեկցեն Ավան: ՈՒԵՖԱ-ի նախագահը Երևանից մեկնելու է վաղը առավոտյան: