Ուսանողական այգու պաշտպանությանն ուղղված դատական հայցին են միացել ԵՊՀ պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը, երգահան Ռուբեն Հախվերդյանը, “Հանուն կայուն զարգացման” հասարակական կազմակերպության ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանը, ճարտարապետ Լևոն Վարդանյանը, լրագրող Արմինե Գեղամյանը և ռեժիսոր Վահե Սուքիասյանը:
Հիշեցնենք, որ նախաձեռնող խմբի անդամների փոխանցմամբ` «Ուսանողական այգում» իրականացվող շինարարության կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի գործողությունները վիճարկող դատական հայցն արդեն պատրաստ է։
Հայցի հիմքում ընկած են ՀՀ սահմանադրությամբ, օրենքներով և միջազգային պայմանագրերով սահմանված` առողջ շրջակա միջավայրում ապրելու, հանգստի, կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկվելու և քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը մաuնակցելու քաղաքացիների իրավունքների ոտնահարումների փաստը:
Ինչպես նաև “Մենք ենք այս քաղաքի տերը” նախաձեռնող խմբի անդամները տեղեկացնում են, որ հինգշաբթի օրը, սեպտեմբերի 2-ին ժամը 18:00-ին, Թամանյանի թանգարանում հայցվորները կարող են իրենց հարցերը ուղղել փաստաբանին, ծանոթանալ և միանալ հայցին: