Home / Հայաստան / «Շիրակը» վերջին հանդիպումը կանցկացնի Գյումրիում սեպտեմբերի 11-ին

«Շիրակը» վերջին հանդիպումը կանցկացնի Գյումրիում սեպտեմբերի 11-ին

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը սեպտեմբերի 11-ից հետո սեփական հարկի տակ` Գյումրիում այևլս հանդիպումներ չի անցկացնի: Այս մասին հաղորդում է «Շիրակ» ակումբի մամուլի քարտուղարությունը: 

«Շիրակը» սեպտեմբերի 11-ին Գյումրիի Քաղաքային մարզադաշտում հյուրընկալելու է Երևանի «Ուլիսին», որից հետո մարզադաշտում սկսվելու են նոր խոտածածկի տեղադրման աշխատանքները: 

Հայաստանի առաջնության 21-րդ տուրից «Շիրակը» սեփական հարկի տակ հանդիպումները կանցկացնի Իջևանի «Առնար» մարզադաշտում։