«Չորրորդ իշխանությունը» դրվագներ է ներկայացնում մի հեռուստահաղորդման հեղինակի կյանքից:
Հայաստանում գոյություն ունի «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամ. վերջինիս տնօրենը Կարին Տոնոյանն է, ով միաժամանակ Հանրային հեռուստաընկերության եթերով պատրաստում է «Հայ ասպետ» հեռուստահաղորդումը:
Հեռուստահաղորդումը վերջին շրջանում հաճախ է հայտնվում մամուլի էջերում, վերջերս, օրինակ, դպրոցներից մեկի կոլեկտիվը հրապարակային հայտարարել էր , թե խարդախություն է կատարվել, քանի որ խաղ-մրցույթից առաջ հակառակորդ թիմին, այսինքն`մեկ այլ դպրոցի սաներին, նախապես տրվել են հարցերն ու պատասխանները: մեր աղբյուրների փոխանցմամբ` «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների նախագահը Սերժ Սարգսյանի եղբայրն է` Լևոն Սարգսյանը:
Հենց նա էլ «դաբրո» է տվել Տոնոյանի այն մտահղացմանը, թե պետք է «Հայ ասպետ» դպրոց հիմնադրել, որը լրացուցիչ և որակյալ կրթություն կապահովի ցանկացողների համար: Մեր տեղեկություններով, սակայն, ԿԳ նախարարությունը հրաժարվել է հաստատել ներկայացված կրթական ծրագիրը: Սակայն սա դեռ վերջը չէ. Կարին Տոնոյանը պատրաստվում է գործի դնել իր բոլոր լծակները` սեփական բիզնես պրոյեկտի հաստատման և իրագործման համար: