Home / Հայաստան / «168 ժամ». Փոխոստիկանապետը` մարզպե՞տ

«168 ժամ». Փոխոստիկանապետը` մարզպե՞տ

Օրաթերթի տվյլաներով 2001 թվականից Կոտայքի մարզպետի պաշտոնը զբաղեցնող Կովալենկո Շահգալդյանն, ամենայն հավանականությամբ, մոտ օրերս պաշտոնանկ կարվի: 

Մեր տեղեկություններով, նրա փոխարեն կնշանակվի ՀՀ Ոստիկանության գեներալ-մայոր, Ոստիկանության պետի տեղեկալ Սաշիկ Աֆյանը: Նշենք, որ Կ.Շահգալդյանը 2006-ից անդամագրվել է Հանրապետական կուսակցություն: Կոտայքի մարզպետի անվան հետ են կապվում մարզում տեղի ունեցող բազմաթիվ ապօրինություններն ու ֆինանսական չարաշահման դեպքերը… Հայտնի է, որ մարզպետի բոլոր հարազատները, կարելի է ասել` ամբողջ ազգուտակը, բավական արտոնյալ կարգավիճակ ունեն: Մարզում քիչ թե շատ եկամտաբեր բոլոր պաշտոնները ղեկավարում են մարզպետի հարազատները` որդին, քույրը, քեռու աղջիկները, մորաքրոջ տղան, աղջիկը և այլն: