Ադրբեջանի ԶԼՄ-ները անդրադարձել են այն տեղեկատվությանը, որ ռուսաստանցի շոումեն Վալդիս Պելշն այսօր կժամանի Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանկաերտ, որտեղ կմասնակցի Լեռնային Ղարաբաղի անկախությանը նվիված միջոցառմանը:
Այդ լուրը հաստատել են նաև Ռուսաստանի հաղորդավարների միությունում: Միության պաշտոնական ներկայացուցիչը խոստացել է ևս մեկ անգամ ճշտել այդ տեղեկատվությունը և այն համեմատել Պելշի համերգային ժամանակացույցի հետ:
«РУ-КОНЦЕРТ» կազմակերպությունում էլ ադրբեջանական լրատվամիջոցին պատասխանել են, որ այդ մասին ոչինչ չեն կարող ասել, քանի որ Պելշն իրենց հաճախորդն է, և իրենք պարտավոր են պահպանել կոմերցիոն գաղտնիքը:
Միաժամանակ, Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը, մեկնաբանելով Պելշի հնարավոր այցը ԼՂՀ, նշել է, որ եթե հաստատվի Պելշի` Ղարաբաղ այցելելու փաստը, ապա ռուսական շոումենը կընդգրկվի «սև ցուցակի» մեջ և կդառնա անցանկալի անձ Ադրբեջանում: