2010 թվականի առաջին կիսամյակի տվյալներով Գերմանիան այն առաջատար պետությունն է, որն ամենաշատ թվով զբոսաշրջիկներ է ուղարկել Թուրքիա:
Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարության տվյալներով` հունվար-հուլիս ամիսներին Թուրքիա ժամանած զբոսաշրջիկների 14.65%-ը գերմանացի են, հաղորդում է Today’s Zaman:
Թուրքիա ժամանած զբոսաշրջիկների ցանկում երկրորդ տեղում Ռուսաստանն է, իսկ երրորդ տեղում` Մեծ Բրիտանիան:
Այս տարի Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը 6.67-%-ով աճել է` հասնելով 15,929,702-ի: