Խաչբառների և գլուխկոտրուկների սիրահարների մոտ հիշողությունն ու առողջ դատողությունն ավելի երկար են ակտիվ լինում, մինչդեռ ծերունական խնդիրները նրանց մոտ շատ արագ են զարգանում: Նման եզրահանգման են եկել ամերիկացի գիտնականները, հաղորդում է BBC-ն:
Տարածված կարծիք կար, որ ուղեղի «մարզումները» կարող են կանխարգելել Ալցգեյմերի հիվանդությունը, բայց այս մասին որևէ գիտական հիմք դեռ չկա:
Ամերիկացի գիտնականների մի խումբ, հետազոտելով ավելի քան 1000 հիվանդի, եկել են այն եզրահանգման, որ իրենց ուղեղը ակտիվ կերպով օգտագործող մարդիկ ընդամենը հետաձգում են ծերունական խնդիրները:
Բժիշկները պնդում են նաև, որ հիվանդության առաջին նախանշաններից հետո այն սկսում է շատ արագ զարգանալ: