Տարին գյուղատնտեսական արտադրանքի համար
անբարենպաստ էր: Այսօր լրագրողների հանդիպման ժամանակ բոլորրին հայտնի
ճշմարտությունը ևս մեկ անգամ կրկնել է ԱԺ սոցհարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ
Հակոբյանը:
«Բացի հացահատիկից և կարտոֆիլից, այս տարի թանկ
էր նաև միրգը», – նշել է Հակոբյանը:
Անդրադառնալով հացի գների աճին` Հակոբյանը
բացատրել է, որ Հայաստանը արտադրում է իր սպառման համար նախատեսված հացահատիկի 40 %-ը,
մյուս մասը ներկրվում է արտերկրից` հիմնականում Ռուսաստանից: Այդ երկրի որոշումը`
սահմանափակել արտահանվող հացահատիկի քանակը, ազդեց Հայաստանում գների վրա:
Հակոբյանի կանխատեսմամբ, սակայն, մոտ ժամականերս
հացահատիկի գինը կնվազի: Նա ասել է, որ այժմ նաև կարտոֆիլի գնի նվազման միտում կա,
քանի որ լեռնային շրջաններում կարտոֆիլի բերքահավաքը արդեն սկսվել է:
Ասուլիսի ընթացքում Հակոբյանի կարծիքը չկիսեց կառավարման
փորձագետ Հարություն Մեսրոբյանը: Նրա կարծիքով` առաջիկայում սպասվում է գների
բարձրացում:
«Եվ աշխարհում, և Հայաստանում ճգնաժամը չի
վերացել, այն մուտացիայի է ենթարկվել», – ասել է Մեսրոբյանը: