Վրացի երիտասարդ պահպանողականները սեպտեմբերի
2-ին Երևան են ժամանելու: Վրաստանի Պահպանողական կուսակցության մամլո ծառայության
տեղեկատվության համաձայն` վրաց պատվիրակությունը մասնակցելու է «Որտեղ է նոր
աշխարհը» խորագրով գիտաժողովին:
Գիտաժողովը կազմակերպում է DEMYC միությունը`
Եվրոպայի հարևանության քաղաքականության շրջանակներում: Գիտաժողովն անցկացվելու է
Երևանում մինչև սեպտեմբերի 6-ը, հաղորդում է Грузия Online-ը: