Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր քննարկելու են առևտրա-տնտեսական, վառելիքային, ռազմական համագործակցության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի և Իրանի իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:
ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոյի խոսքերով` Դմիտրի Մեդվեդևն ու Իլհամ Ալիևն ընթացիկ բանակցությունների ժամանակ ուշադրությունը կենտրոնացնելու են երկու երկրների առևտրա-տնտեսական համագործակցության հարցերին:
Այցի ընթացքում ստորագրվելու է պետական սահմանի մասին պայմանագիր, ինչպես նաև միջկառավարական համաձայնություն` Սամուր գետի ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման մասին:
Սպասվում է նաև Ադրբեջանի Պետական նավթային ընկերության և ռուսական «Գազպրոմ»-ի լրացուցիչ համաձայնության ստորագրումը, որի համաձայն` 2011-2012 թվականններին ավելանալու են Ադրբեջանից գնվող գազի ծավալները: