Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին հանձնել է ուղղափառ եկեղեցուն պատկանող հինգ սրբապատկեր, որոնք առգրավվել էին մասքսատանը: Սրբապատկերներն անօրինական կերպով փորձել էին Ռուսաստանից Ադրբեջան բերել:
Սրբապատկերների հանձնման արարողությունը տեղի է ունեցել Ադրբեջանի առաջնորդի բնակավայրում, որտեղ կայացել են երկու երկրների նախագահների բանակցությունները, հաղորդում է РИА Новости-ն:
«Այս սրբապատկերները փորձել են Ադրբեջանից Ռուսաստան բերել ապօրինի ճանապարհով: Մաքսատան աշխատակիցներն են դրանք հայտնաբերել: Հանցագործները ենթարկվել են պատասխանատվության: Ձեզ ենք հանձնում այս սրբապատկերները, քանի որ դրանք ձեր երկրում պիտի լինեն»,- ասել է Ալիևը:
ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել Ալիևին` այս որոշումն անվանելով «բարեկամական քայլ»: «Մենք սա շատ ենք գնահատում»,- նշել է ՌԴ նախագահը: