Home / Армения / Երիտասարդական հավաքականը պատրաստվում է Վրաստանի հետ հանդիպմանը

Երիտասարդական հավաքականը պատրաստվում է Վրաստանի հետ հանդիպմանը

Սեպտեմբերի 2-ից Հայաստանի երիտասարդական հավաքականը անցկացնում է ուսումնամարզական հավաք, նախապատրաստվելով սեպտեմբերի 7-ին Թբիլիսիում կայանալիք 2011թ. Եվրոպայի առաջնության Վրաստան-Հայաստան ընտրական հանդիպմանը: Մեր ընտրանու մարզչական շտաբը` Ֆլեմինգ Սերիցլևի գլխավորությամբ հավաքի է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ

Գևորգ Պրազյան «Արարատ»
Կարեն Իսրաելյան «Փյունիկ»

Պաշտպաններ

Արտաշես Առաքելյան «Կիլիկիա»
Արմեն Զաքարյան «Բանանց»
Գագիկ Դաղբաշյան «Բանանց»
Կամո Հովհաննիսյան «Փյունիկ»
Գրիշա Խաչատրյան «Բանանց»
Վարազդատ Հարոյան «Փյունիկ»
Լևոն Հայրապետյան առանց ակումբ

Կիսապաշտպաններ

Արթուր Յուսպաշյան «Փյունիկ»
Վալտեր Պողոսյան «Բանանց»
Հիրաչ Յագան «Ստանդարդ», Բելգիա
Մասիս Ոսկանյան «Ռոզելար», Բելգիա
Արտակ Դաշյան «Մետալուրգ», Ուկրաինա
Արտակ Ալեքսանյան «Ուրալ», Ռուսաստան
Սարգիս Կարապետյան «Բանանց»

Հարձակվողներ

Զավեն Բադոյան «Իմպուլս»
Գևորգ Բադալյան «Բանիկ Մոստ», Չեխիա

Մարզումների ցանկը

03.09.10    17:00 Ֆուտբոլի ակադեմիա
04.09.10    19:00 Ֆուտբոլի ակադեմիա
05.09.10    19:00 Ֆուտբոլի ակադեմիա
06.09.10    19:00 Թբիլիսի, Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտ   
07.09.10    20:00 Խաղ Վրաստան-Հայաստան