Հինգշաբթի Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ռուսական հացահատիկի արտահանման արգելքի երկարաձգման մասին, ինչի հետևանքով հացահատիկի գինը գրեթե երկու անգամ բարձրացել է: Արգելքը գործելու է մինչ 2011 թվականի դեկտեմբերի վերջը:
Պուտինը նաև նշել է, որ արգելքի վերացման մասին հնարավոր կլինի խոսել միայն հաջորդ տարվա բերքից հետո:
Ռուսաստանը հացահատիկի արտահանման ցուցանիշով 4-րդ տեղն է զբաղեցնում: «Երկու տարի անընդմեջ ռուսական հացահատիկի բացակայությունը լուրջ մտահոգության առիթ է»,- ասել է FAO ներկայացուցիչ Աբդոլրեզա Աբասիան:
Նշենք նաև, որ Մոզամբիկում հացի գնի 30% թանկացման պատճառով արդեն 7 մարդ է մահացել: Իշխանությունները վախենում են անհանգստությունների հնարավոր տարածումից: FAO-ն արտահերթ նիստ է գումարելու` հացահատիկի պակասորդի հարցը քննարկելու համար: