«Էնքան տաբուներ կան մեր մեջ. ասենք, սեքսի մասին, սիրո մասին, գենոցիդի մասին»,- այսօր հայտարարել է երգահան Ռուբեն Հախվերդյանը` անդրադառնալով Թուրքիայի հետ իր երգերի թողարկմանը վերաբերող պայմանագրի մասին լուրերին:
Նրա խոսքերով` հարսանիքին պետք է հարսանիք անել, իսկ պատերազմում` պատերազմել. «Էս շիլաշփոթ սարքողը պաշտոնական հայրենասերներն են: Ինձ մեկն ասաց «դուք շատ հայասեր մարդ եք»: Ասի` չէ, ես հայ եմ, արա: Պատկերացնում եք` Գոգոլին ասեին` դու ռուսասեր մարդ ես: Ինքը անընդհատ հայհոյել ա ռուսներին»:
Երաժիշտը խոստովանեց, որ չի հասկանում «հայասեր և հայրենասեր» բառերի իմաստը. «Դա մի քիչ պաս է տալիս ֆաշիզմին: Ի դեպ ասեմ` ես նժդեհիստ եմ, որը ոչ մի կապ չունի ֆաշիզմի հետ: Նա մեր գենետիկ կոդի մասին է խոսում»: