Հայ Ազգային Կոնգրեսի հաջորդ ծրագիրը վերաբերելու
է գիտության և կրթության ոլորտին: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի
ընթացքում հայտնեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
«Այսօր ունենալու ենք հանդիպում գիտության և
կրթության հանձնաժողովի հետ: Ունենք 2 նախագիծ, որոնք կենթարկվեն փորձագիտական
քննության, այնուհետև կներկայացվեն քաղխորհրդի նիստին: Նիստից հետո
կուսակցություններն առանձին-առանձին կքննեն այն, առաջարկներով հանդես կգան,
այնուհետև, ի մի բերելով այդ ամենը, քաղխորհրդի նիստը կհաստատի և կհրապարակի
նախագիծը: Դա գիտության, բարձրագույն կրթության և կրթության ծրագիրն է
լինելու»,-ասաց Լևոն Զուրաբյանը: