Home / Армения / Մեդվեդև. Հայաստանի հետ պայմանագրի երկարաձգումը մեկ բան է նշանակում

Մեդվեդև. Հայաստանի հետ պայմանագրի երկարաձգումը մեկ բան է նշանակում

Գյումրիում Ռուսաստանի ռազմակայանի ժամկետի երկարաձգման վերաբերյալ պայմանագիրը ուղղված է խաղաղության և կայունության հաստատմանը Կովկասյան տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը ադրբեջանցի իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Մենք շահագրգռված ենք, որ այստեղ խաղաղություն և կարգ ու կանոն լինի: Հենց այս տեսանկյունից է պետք դիտարկել ռազմակայանի երկարաձգումը»,- ասել է նախագահը:

Ռուսաստանի Դաշնության նախագահն ընդգծել է նաև, որ հայկական կողմի հետ պայմանագրի երկարաձգումը չի փոխում պայմանագրի հիմնական կետերը:
«Սա միայն մի բան է նշանակում` ռազմակայանի ժամկետը մի քանի տարով երկարաձգվել է»: