Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգի անձնական կյանքը բրիտանական մամուլի քննարկման նյութ է դարձել: Թերթերը տպել են 49-ամյա Հեյգի և քաղաքական հարցերով նրա խորհրդական 25-ամյա Քրիստոֆեր Մայերի նկարները:
Այս տարվա մայիսին նախընտրական արշավի ժամանակ Հեյգն ու Մայերսը մեկ հյուրանոցային համարում են մնացել: Թեև կառավարությունում շատ սուղ է նոր աշխատակիցներ ընդունելու հարցը և անգամ կրճատումներ են տեղի ունենում, այնուամենայնիվ, Մայերսն աշխատանքի է անցել տարեկան 30 հազար ֆունտ աշխատավարձով: Սա վկայում է տղամարդկանց միջև առանձնահատուկ սեռական հարաբերությունների մասին, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Ուիլյամ Հեյգը հերքել է իր սեռական կողմնորոշման հետ կապված բոլոր խոսակցությունները: Նա նաև նշել է, որ այս խոսակցությունների համատեքստում Մայերսը ստիպված է եղել լքել իր պաշտոնը` իրենց հարաբերությունների մասին հնչող «սխալ համոզմունքների» պատճառով: Բրիտանիայի արտգործնախարարը նշել է նաև, որ ինքն արդեն 13 տարի ամուսնացած է: