Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Hurriyet-ին տված հարցազրույցում ասել է, որ ինքը չի կիսում Կենտրոնական բանկի տնօրեն Թիլո Սարացինի այն կարծիքը, թե թուրքերն, արաբներն ու մահմեդականներն աղավաղում են Գերմանիայի դեմքը:
Կանցլերի խոսքերով` թուրքական ծագում ունեցող բազմաթիվ մարդիկ տարիներ ի վեր ապրում են Գերմանիյում և շատ լավ ինտեգրվել են հասարակությանը:
«Սարացինի հայտարությունները վիրավորում են թուրքերին և արաբներին, և նման մոտեցումն անընդունելի է», – ասել է Մերկելը: