Սեպտեմբերի 5-ի առավոտյան մի շարք հասարակական կազմակերպություններ և քաղաքացիական նախաձեռնություններ ուխտագնացություն են անցկացնելու դեպի Օշականի սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի:
Ինչպես Epress.am-ին փոխանցեց երթի նախաձեռնողներից Արամ Ապատյանը, ուխտագնացության նպատակն է պաշտպանել մաշտոցյան դպրությունը, շարունակել նրա գործը: Այսօր, երբ օտարալեզու դպրոցներ են բացվելու Հայաստանում, պարզապես հակառակ երևույթն է գրանցվում, նշեց Ապատյանը:
Նշենք նաև, որ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին» նախաձեռնությունը ևս միացել է միջոցառմանը:
Նա մեզ փոխանցեց նաև, որ նույն օրը ուխտագնացության մասնակիցները Երևանում միանալու են Հայոց դպրությանը նվիրված երթին, որը կմեկնարկի Մատենադարանի մոտ և Մաշտոցի պողոտայով կձգվի դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի: